«Գահերի խաղը» սերիալի աստղ Նատալի Դորմերը համավարակի ընթացքում գաղտնի մայր է դարձել

16:38   28 ապրիլի, 2021

39-ամյա Նատալի Դորմերը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Մարգերի Թիրելի կերպարը, մայր է դարձել։ Այդ մասին հայտնել է հենց դերասանուհին։ Պարզվում է՝ փոքրկիկը լույս աշխարհ է եկել հունվարին, գրում է Daily Maily-ը։ 

«Համավարակն իդեալական ժամանակ է հղիանալու եւ երեխայի լույ աշխարհ բերելու համա8։ Նա 30 տարի անց, հավանաբար, բարում նստած կտամի. «Այո՛, ես ծմվել եմ քովիդի ընթացքում»»,- նշել է Դորմերը։

Փոքրիկի հայրը Դորմերի ընկերն է՝ դերասան Դեւիդ Օուկասը։ Զույգը ծանոթացել է 2019թ․-ին լոնդոնյան թատրոնում ներկայացումներից մեկի վրա աշխատանքի ընթացքում։ Փոքրիկը երկուսի համար էլ առաջնեկն է։ Զույգն առայժմ չի հայտնել նրա անունը։



© NEWS.am STYLE