Էնթոնի Հոփկիսնը պարել է Սալմա Հայեկի հետ՝ նշելով իր հաղթանակը «Օսկարում»

19:44   28 ապրիլի, 2021

Հոլվուդյան դերասանուհի Սալմա Հայեկն Ինստագրամյան էջում ցույց է տվել, թե ինչպես են ինքն ու Քնթոնի Հոփկինսը նշել դերասանի հաղթանակը «Օսկար 2021»-ին։ Հոփկիսնը մրցանակ է ստացել Ֆլորիան Զելերի «Հայրը» ֆիլմում կատարած դերի համար։

«Լավագույն դերասան» անվանակարգում իր հաղթանակը Էնթոնին նշել է՝ Լեոնարդ Քոենի «Dance Me to the End of Love» երգի հնչյունների ներքո պարելով ու գրկախառնվելով Սալմայի հետ, որի հետ վաղուց ընկերական հարաբերություններ ունի։ «Արքա Էնթոնիի հետ նշում ենք նրա երկրորդ «Օսկարը» «Հայրը» ֆիլմում արտասովոր դերակատարկման համար»,- մեկնաբանություններում հայտնել է Սալման։

View this post on Instagram

A post shared by Salma Hayek Pinault (@salmahayek)

Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ դա շատ ավելի լավ է, քան ձանձրալի արարողությունը, որին, դերասանն, ի դեպ, չի հայտնվել։ Նրա մրցանակը ստացել է Հոակին Ֆենիքսը։ Հոփկինսը նույնիսկ չի միացել շնորհակալական խոսքով եւ այն նկարահանել է ավելի ուշ։  

Դերասանը հայտնել է, որ այդ նորությոնն իր համար անսպասելի է եղել։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկյան կինոակադեմիային, ռեժիսորին ու իր ընտանիքին։ Բացի դրանից՝ Էնթոնի Հոփկինսը հարգանքի տուրք է մատուցել քաղցկեղից մահացած Չեդվիկ Բոուզմանին, որը եւս մրցանակի էր հավակնում տղամարդու լավագույն դերակատարման համար։

«Ուզում եմ արժանին մատուցել Չեդվիկ Բոուզմանին, որին մեզանից չափանց շուտ տարան»,- ասել է Հոփկիսնը։ Նա նշել է, որ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ իր համար մեծ պատիվ է ստանալ արձանիկը։

Ի դեպ, դերասանը դարձել է ամենատարեցը, որն այդ անվանակարգում մրցանակ է ստացել։ Սա Հոփկինսի երկրորդ «Օսկարն» է. նա առաջինը ստացել է «Գառների լռությունը» ֆիլմում կատարած դերի համար։



© NEWS.am STYLE