16:12 28 ապրիլի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դուբայում։ Երգչուհին գեղեցիկ կոստյում է կրել, արձակել է մազերը։ Երգչուհին բնական շպարով է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Ջերմ քաղաք բոլոր իմաստներով»։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին անապատում։ Երգչուհին սեւ, միջին երկարության զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Աստղիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, թեւնոցներ։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսեր էին ուղղել նրան․ «Անհավանական գեղեցիկ»։