«Երբ գեղեցկությունը սահմաններ չունի». Վիկտորյա Սահակյանի լուսանկարը

18:41   28 ապրիլի, 2021

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Վիկտորյան սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել Վիկտորյային. «Երբ գեղեցկությունը սահմաններ չունի»։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր կերպարը, որով մասնակցել էր «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը։ Վիկտորյան սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում ու առանձնանում էր հետաքրքիր կտրվածքով։ Վիկտորյան հավաքել էր մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու շտապել դերասանուհուն դրական խոսքեր ուղղել․«Գեղեցկություն», «պարզապես շքեղ»։



© NEWS.am STYLE