Նիհարած Բրիթնի Սփիրսը բիկինիով դեֆիլե է կազմակերպել (ֆոտո)

18:03   28 ապրիլի, 2021

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անկեղծ կերպարներում է։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears)

Համացանցում հրապարակված կարճ հոլովակում 39-ամյա երգչուհին ցուցադրում է իր սլացիկ մարմինը։ Նա կադրում նախ հայտնվել է նարնջագույն բիկինիով, արեւային ակնոցով ու շագանակագույն բարձրակրունկներով։ Ապա Սփիրսը զգեստափոխվել եւ տեսախցիկի առաջ հայտնվել վարդագույն լողազգեստով։

Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին պատմել է իր սննդակարգի ու սպորտային ծանրաբեռնվածության մասին։ 39-ամյա երգչուհու խոսքով՝ ինքը շատ է վազում եւ ձգտում է ճիշտ ու գիտակցված սնվել։ Երգչուհին նաեւ հայտնել է, որ սկսել է բոքսով զբաղվել, քանի որ սիրելին՝ Սեմ Ասգարին, շատ մկանուտ է։ 

Երկրպագուները մեկնաբանությունների հատվածում գնահատել են երգչուհու արտաքինը։ «Շատ ավելի կրքոտ տեսք ունես, քան երբեւէ», «հիանալի մկանուտ որովայն», «ցնցող ես», «գուցե ընկերդ կրքոտ է, բայց չէ որ դու Բրիթնի Սփիրսն ես», «դու իդեալական ես»,- հիացել են նրանք։

Ավելի վաղ՝ ապրիլին, երկրպագուները Բրիթնիր Սփիրոի պարում օգնության կանչ էին նկատել։ Նա կադրերում սպիտակ տոպով եւ սեւ շորտով պարային շարժումներ էր կատարում։ Աստղի արտաիքնն ու պահվածքն առաջացրել էին նրա երկրպագուների անհանգստությունը։ «Ի գիտություն ձեզ, այս երգը կոչվում է SOS»,- գրում էին հետեւորդները։

 



© NEWS.am STYLE