23:36 28 ապրիլի, 2021Օլեգ Տաբակովի այրին՝ Մարինա Զուդինան, մեկնաբանել է դերասանուհի Ելենա Պրոկլովայի՝ НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» հաղորդմանը տված հարցազրույցը, որում նա պատմել է տհաճ պահի մասին, երբ նա 15 տարեկանում ունեցել է հայտնի արտիստի հետ:
Աստղը չի բացահայտել «տանջողի» անունը, սակայն նրա հուշումներով՝ համացանցի օգտատերերը որոշել են, որ Օլեգ Տաբակովն է եղել։
Երբ սկանդալային պատմությունը հասավ ժողովրդական արտիստի այրուն՝ Մարինա Զուդինային, սկզբում նա բորբոքվել է։ Սակայն, ավելի ուշ, հավաքվելով, գրություն է գրել, որով վերջակետ է դրել հանգուցյալ ամուսնու մասին լուրերի քննարկումներին։
«Նրանք միասին խաղացել են բեմում, նա դերասանուհուն հրավիրել է «Հայրը» ներկայացման գլխավոր կանացի դեր խաղալու համար։ Ես այն ժամանակ արդեն ունեցել էի որդուս, եւ մենք շատ լավ էինք շփվում, մեր մոտ գալիս էր նրա ամուսինը», - Զուդինայի խոսքը մեջբերում է Starhit պարբերականը։
Զուդինան հավելել է, որ Պրոկլովան միշտ սիրով է խոսել Օլեգ Պավլովիչի մասին եւ կոչ է արել չմտածել դերասանուհու փոխարեն, թե ինչ դեպքի մասին է նա խոսել:
Զուդինան նաեւ բացատրել է, որ իր առաջին արձագանքը կտրուկ էր, քանի որ իր ամուսնու հասցեին վիրավորանքներ են հնչել եւ ներխուժում է տեղի ունեցել իր անձնական տարածք:
«Ես Ելենային ցանկանում եմ անձնական երջանկություն, հաջողություն եւ սեր, որը բուժում է ցանկացած վերք: Եթե կտրուկ են եղել, ներողություն եմ խնդրում», - ամփոփել է Զուդինան։