Բրիթնի Սփիրսը խնամակալության գործով նիստին առաջին անգամ անձամբ կդիմի դատարանին

10:27   29 ապրիլի, 2021

Երգչուհի Բրիթնի Սփիրսն առաջին անգամ անձամբ ցուցմունք կտա Լոս Անջելեսի դատարանում իր նկատմամբ խնամակալության գործի շրջանակներում, հայտնում են Variety-ն եւ Reuters-ը։

Արտիստի փաստաբան Սեմյուել Ինգեմը դատարանին խնդրել է օրը նշանակել «արագացված կարգով»։ Միայն թե հայտնի չէ, թե ինչի մասին է երգչուհին խոսելու դատարանում։

Նախորդ տարվա օգոստոսին Բրիթնի Սփիրսը, որն արդեն 13 տարի է՝ հոր խնամակալության տակ է, դատական հայց է ներկայացրել՝ խնդրելով ծնողին զրկել խնամակալի կարգավիճակից։ Բրիթնին ցանկանում էր, որ իր անձնական կյանքը վերահսկի իր մեջեներ Ջոդի Մոնթհոմերին, իսկ կարիերայի հետ կապված հարցերի համար պատասխանատու լիներ «Bessemer Trust» ֆինանսական ընկերությունը։ Արդյունքում դատարանը «Bessemer Trust»-ին նշանակել է երգչուհու համախնամակալ, սակայն հրաժարվել է հեռացնել Ջեյմի Սփիրսին։

2017թ․-ին Սփիրսը բաժանվել է ամուսնուց՝ Քեւին Ֆեդերլայնից, որը ստացել է նրանց երկու որիդների ամբողջական խնամակալության իրավունքը։ Դրան նախորդել է երգչուհու մասնակցությամբ մի քանի սկանդալային միջադեպ, որոնք լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում։

Մեկ տարի անց նա հոգեբուժական հիվանդանոցում է հայտնվել, ինչից հետո նրան ժամանակավորապես անգործունակ են ճանաչել։ Դատարանը երգչուհու խնամակալ է նշանակել նրա հորը՝ Ջեյմս Սփիրսին։ Այժմ նա է ղեկավարում դստեր ֆինանսական միջոցներն ու նրա փոխարեն որոշումներ կայացնում։ Երկրպագուները վստահ են, որ դա տեղի է ունեում երգչուհու կամքին հակառակ եւ նա սոցիալական ցանցերի միջոցով օգնության նշաններ է ուղարկում։

 



© NEWS.am STYLE