Կոպիտ մարդկանց հետ ողջամիտ շփման 5 տարբերակ

21:12   30 ապրիլի, 2021

1. Շնորհակալություն

Պարզ «շնորհակալությունը» շատ բան է նշանակում, երբ բախվում եք կոպտության հետ: Բացի այն, որ ուրիշին ցույց է տալիս, որ դուք թույլ չեք տա ազդել ձեզ վրա, դա ցույց կտա նաեւ ձեր հասունությունը: Դուք չեք արհամարհում այդ մարդուն ու չեք զայրանում, այլ միջանկյալ մարտավարություն եք որդեգրում:

«Շնորհակալություն»-ը սովորաբար ենթադրում է, որ դուք լսել եք ինչ-որ մեկի մտահոգությունը եւ արձագանքում եք դրան: Սակայն տվյալ դեպքում ձեր «շնորհակալություն»-ը կարող է նշանակել, որ դուք նկատել եք մարդու կոպտությունը, բայց նրան թույլ չեք տալիս ազդել ձեզ վրա: Սա արագորեն կհանգստացնի նրան, երբ նա հասկանա, որ ագրեսիան ձեզ չի հանել հավասարակշռությունից:

2. Ինձ հետաքրքիր էր ձեր տեսակետը

Բացի նրանից, որ սա իմաստուն պատասխան է, այն մարդուն ցույց կտա, որ դուք շփվում եք որպես հասուն մարդ՝ չիջնելով նրա մակարդակին: Ցանկացած կոպտություն ցույց է տալիս խոսողի ներքին ցածր ինքնագնահատականը. հիշեք այդ մասին, երբ ինչ-որ մեկը ձեզ հետ կոպիտ կխոսի: Նրանք կարող են  ցանկանալ ձեզ հանել հավասարակշռությունից, բայց դուք չպետք է թույլ տաք: Ցույց տվեք նրանց, որ դուք խոսելու եք արժանապատվորեն եւ հարգալից: Նրանք կարող են ավելի շատ հարգել ձեզ ձեր մարտավարական վարքագծի համար: Եթե դա տեղի չունենա, անցեք հաջորդ խորհրդին:

3. Զրույցն ավարտված է

Եթե դուք զգում եք, որ բավականաչափ ագրեսիվ եք՝ քաղաքակիրթ վարվելու համար, պարզապես դադարեցրեք խոսակցությունը: Դուք չեք ցանկանում անդառնալի վնաս հասցնել հարաբերություններին՝ իջեցնելով ձեր մակարդակը, բայց միաժամանակ դուք ձեզ բավականաչափ հարգում եք ձեր զրուցակցի մեկնաբանությունները չլսելու համար:

Ընտրեք արժանապատիվ տարբերակը, թույլ մի տվեք, որ խոսակցությունը շարունակվի: Դուք կարող եք պահպանել արժանապատվությունը՝ խուսափելով  սկանդալից կամ թեժ վիճաբանությունից:

4. Ինչու եք կարծում, որ դա անհրաժեշտ է, եւ դուք իսկապե՞ս ինձանից պատասխան եք սպասում

Սա մարդուն, ըստ ամենայնի, կվերադարձնի իր տեղը: Պատասխան զայրալից ռեպլիկ ստանալու փոխարեն, նրանք ձեզ կտեսնեն հավասարակշռված, հանգիստ եւ հավաք՝ պատրաստ շփվելու ողջամտորեն: Բացի այդ, դա նրանց թույլ կտա ներղություն խնդրել ձեզնից, ձեր ընկերներից:

Մյուսները պետք է հիշեն, որ դուք կոպտություն չեք հանդուրժում եւ չեք արձագանքի մեկնաբանություններին, եւ որ դուք շեշտը դնում եք նրանց կոպտության վրա: Եթե նրանք ձեր հարցի երկրորդ մասին «այո»  պատասխանեն, դուք պարզապես կարող եք ասել, որ  «Կարծես, սա ամենահաջող օրը չէ», եւ դրանով ավարտեք խոսակցությունը:

5. Դա վիրավորում է իմ զգացմունքները

Թեեւ մի փոքր հեգնական է հնչում, բայց դա կհասկացնի, որ դուք որոշել եք չտրվել բացասական ազդեցությանը: Սա կոպիտ մարդկանց հետ ողջամտորեն պայքարելու միջոց է: Ամենայն հավանականությամբ, դա նրանց թույլ չի տա շարունակել, երբ նրանք հասկանան, որ չեն կարող ձեզ հունից հանել:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE