17:41 29 ապրիլի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դուբայում։ Երգչուհին վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկն արձակել է մազերն ու հագուստի երանգի գլխաշոր ընտրել։ Երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել։ Հետեւորդները շտապել են նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դուբայում։ Երգչուհին գեղեցիկ կոստյում էր կրել, արձակել էր մազերը։ Երգչուհին բնական շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Տաք քաղաք բոլոր իմաստներով»։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։