Քիմ Քարդաշյանն անկեղծ բիկինիով լուսանկար է հրապարակել․ հետեւորդները քննադատել են նրա արտաքինը

15:11   29 ապրիլի, 2021

Մոդել եւ գործարար Քիմ Քարդաշյանը համացանցում անկեղծ լուսանկարների շարք է հրապարակել ու քննադատության ենքարկվել հետեւորդների կողմից։ Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-յան էջում։

Կադրերում 40-ամյա Քարդաշյանը պատկերված է 38-ամյա ընկերուհու՝ Ալանի Նիկոլ Էնթոնիի հետ։ Նրանք լուսանկարվել են լոզավազանի ֆոնին նմանատիպ լողազգեստներով։ Քարդաշյանը բեժ-շագանակագույն տարբերակն է ընտրել, Էնթոնին՝ սպիտակ-կանաչը։ «Երկարած արձակուրդ»,- հրապարակումը մակագրել է Քարդաշյանը։

Օգտատերերը մեկնաբանություններում գնահատել են աստղերի արտքինը։ «Դուք մարզապես մեգագեղեցկուհիներ եք, պաշտում եմ», «դուք այնքան գեղեցիկ ես», «իդեալական», «պարզապես դիցուհիներ», «թագուհիներ»,- գրել են նրանք։

Մյուսները, սակայն, քննադատել են Քարդաշյանին եւ Էնթոնիին։ «Թվում է՝ ձեր մարմիններում այնքան շատ սիլիկոն կա», «ես չէի ցանկանա, որ մայրս այդպիսի տեսք ունենար», «թվում է՝ ԷՔիմը հիվանդ է», «Քիմն Ալանայի ֆոնին չափազանց մեծ է երեւում»,- գրել են նրանք։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE