«Պարզապես ժպտա». Լուսինե Թովմասյանը որդու լուսանկարով հիացրել է հետեւորդներին

15:49   29 ապրիլի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն Ինստագրամյան էջում տեղադրել է Ալեքի լուսանկարն ու գրել. «Պարզապես ժպտա»։ Լուսինեն օգտագործել է նաեւ «մի տղա», «արեւի իմ շող» հեշթեգերը։ Հետեւորդները մեկնաբանությունների բաժնում փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Արեւոտ, ոճային, համակրելի տղա»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Լուսինեն արձակել էր մազերն ու գրեթե շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ժամացույց, արեւային ակնոց



© NEWS.am STYLE