«Չեմ սիրում, երբ դիմացինս մի նախադասության մեջ 100 անգամ իր «ես»-ի մասին է խոսում, երբ մարդ իր ընկերոջը քննադատում է ուրիշ մարդու մոտ». Լիլու

20:01   29 ապրիլի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա սեւ հագուստ է կրում ու բնական շպարով է։ «Չեմ սիրում, երբ դիմացինս մի նախադասության մեջ 100 անգամ իր ես-ի մասին է խոսում, չեմ սիրում, երբ մարդ իր ընկերոջը քննադատում է ուրիշ մարդու մոտ, վստահ կարող եք լինել, որ նույնը կանի ձեր նկատմամբ մեկ ուրիշի մոտ, ահավոր է, երբ մարդ սկսում է խոսել իր հնարավորությունների մասին. անսահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ միշտ լուռ անում են իրենց գործը, ատում եմ, երբ մարդիկ իրար հետ շփվում են զուտ շահից դրդված դա նողկալի է, չէ որ մարդկային հարաբերություններում պետք է լինեն արժեքներ, արժեքներ, որտեղ մարդը իր դիմաց կանգնած մարդուն չպետք է չարաշահի, այս ցուցակը երկար կգրեի, եթե ժամանակս հերիքեր։ Ինչեւէ, ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, եւ առաջվա արժեհամակարգը այլեւս ուրիշ է»,- գրել է նա։



© NEWS.am STYLE