«Երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից». Լիլիթ Մուրադյան

21:38   29 ապրիլի, 2021

Հաղորդավաչուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հիշեցրել է՝ անգամ վատ օրը տևում է 24 ժամ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկարված է որդու հետ, որը վերջերս է լույս աշխարհ եկել։ «Խնդրում եմ, սիրեք ինքներդ ձեզ, փայփայեք, գուրգուրեք, երես տվեք ձեզ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոտրեն, թույլ չտաք, որ ձեր երազանքները խլեն ձեզանից, դուք սիրուն եք, խելացի եք, ուժեղ եք...եթե ինձ մոտ ստացվում է, ապա ձեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի, հիշե’ք, որ անգամ վատ օրը տևում է 24 ժամ...»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին տոպ էր կրում, որը համադրել էր  կապույտ տաբատի ու ժակետի հետ։ Լիլիթը, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, սպորտային կոշիկներ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոցներ, արեւային ակնոց։ «Ո՞րն է տարբերությունը, տղա երեխա, աղջիկ երեխա, վերաբերմունք, մոտեցում, սիրո դրսևորում...ուշադրության բաշխում, պատմեք ինձ ձեր փորձի մասին...»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր նա։



© NEWS.am STYLE