Ոճային աքսեսուարներ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

11:09   30 ապրիլի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ է կրում եւ պիջակ։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու կերպարն ամբողջացրել է աքսեսուարենրով՝ ականջօղ, վզնոնցներ։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում։ Մարիամը սեւ գույնի սպորտային հագուստ էր կրում՝ բլուզ, տաբատ, մարզակոշիկներ։ Երիտասարդ դերասանուհու ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Մարիամի կերպարն ամբողջացրել էր պայուսակը։ «Միշտ գեղեցիկ», «չունի աշխարհը քեզ նման», «ոճային», - հրապարակմանը կից գրել էին հետեւորդները։

 



© NEWS.am STYLE