Գեղեցիկ կարգավիճակ. բալիկի սպասող Մարտայի լուսանկարը

14:16   30 ապրիլի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային ու գեղեցիկ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, սեւ լողազգեստ է կրում։ Մարտան արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Օրերս հրապարակված լուսանկարում ոճային երգչուհին որդու՝ Նեոյի հետ էր։ Մարտան ծաղկային պրինտով, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։

 

 



© NEWS.am STYLE