«Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի». Անի Երանյան

18:43   30 ապրիլի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողափին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեուարները՝ արեւային ակնոց եւ ժամացույց։

«Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը, եւ նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ։ Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի....»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարը դերասանուհին հետեւյալ կերպ էր մեկնաբանել․ «Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր Կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով.... Ու Չգիտեմ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են… պարզվեց»։ Մեկնաբանություններում Անին արձագանքել էր նաեւ իր արտաիքնի վերաբերյալ քննարկումներն ու հետեւորդներից մեկի գրառման ի պատասխան նշել էր, որ երկաթյա համբերություն ունի։



© NEWS.am STYLE