«Էլեգանտ». Յուլյա Ֆինկի «street style»-ը Երեւանից

12:39   30 ապրիլի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայիրկը երկար զգեստ է կրում, որը համադրել է ջինսե ժիլետի հետ։ Դերսանուհին սպորտային կոշիկներ է ընտրել ու վառ պայուսակ։ Յուլյա Ֆինկը հավաքել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի երեւանյան լույս»։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ամենաէլեգանտ»։

Ավելի վաղ դերասանուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ «Նոր սանրվածք, նոր էներգիա»,- հրապարակումը մակագրել էր Յուլյան, որը ոճային հագուստ էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու նոր կերպարն ու նշել, որ սանրվածքը նրան շատ է սազում։



© NEWS.am STYLE