14:54 30 ապրիլի, 2021Հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը ներկայացրել է երեք բույրից բաղկացած հավաքածուն, որը ոգեշնչված է լույսից, հայտնում է Wallpaper-ը։ Հավաքածուի բույրերը գենդերային առումով չեզոք են։
«Cologne Forte» բույրերի նոր հավաքածուն «Aqua»-ի շարունակությունն է եւ առաջարկում է երեք նոր տարբերակ՝ «Aqua Celestia Cologne Forte», «Aqua Universalis Cologne Forte» եւ «Aqua Vitae Cologne Forte»։
«Aqua Celestia Cologne Forte» բույրը փոխանցում է բերգամոտի, հաղարջի բողբոջների, հասմիկի, պատկառուկի, մրգերի եւ մուշկի նոտաներ։ «Aqua Universalis Cologne Forte»-ն համադրում է վարդի, բերգամոտի եւ հոտավետ ոլոռի բույրեր։ «Aqua Vitae Cologne Forte» օծելիքում համադրված են ցիտրուսային, սանդալի եւ մուշկի նոտաներ։
![]()
«Ես ցանկանում էի վերամիավորվել անուշահոտ ջրի ավանդույթի հետ, որն իր սկզբանակ ձեւով պիտանի էր խմելու համար՝ ստեղծելով «ներքուստ-արտաքուստ» էֆեկտը»,- ասում է Ֆրանսիս Քյուրքւյանը։
Բույրերը ներկայացված են դեղին, կապույտ եւ սպիտակ գույների տուփերով։ Օծանելիքը վաճառքում կհայտնվի մայիսի մեկին։