Հայտնի է, թե երբ կթողարկվի «Բամբասկոտը» սերիալի նոր տարբերակը

16:12   30 ապրիլի, 2021

«Բամբասկոտը» սերիալի նոր տարբերակի շոուրաններ Ջոշուա Սաֆրանը բացահայտել է աղմուկ հանած սերիալի գաղտնիքը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Հանդիսատեսը շոուն կտեսնի արդեն այս տարվա հուլիսին։

Օրիգինալ սերիալը բաղկացած էր վեց եթերաշրջանից։ Այն մեկնարկել է 2007թ․-ին եւ ավարտվել 2012թ․-ին։ Գլխավոր հերոսներն ընկերուիներ Սերենա վան դեր Վուդսենը (Բլեյք Լայվլի) եւ Բլեր Ուոլդորֆն (Լեյթոն Միսթեր) էին։ Աջիկները ծնվել են հարուստ ընտանիքում եւ մասնավոր դպրոց հաճախել։ Իր բլոգում նրանց կյանքի էր հետեւում առեղծվածային բամբասկոտը։

Վերաթողարկված տարբերակը կպատմի Նյու Յորքի ոսկե երիտասարդության նոր սերնդի մասին։ Իրադարձությունները տեղի են ունել Սերենայի եւ Բլերի անհաջողություններից ութ տարի անց։



© NEWS.am STYLE