«Ինձ կես ժամ էր մնացել». Մարիա Կոժեւնիկովան հրաշքով է փրկվել մահվանից

15:52   30 ապրիլի, 2021

Մարիա Կոժեւնիկովան առաջին անգամ լրագրողներին պատմել է, որ հազիվ է փրկվել մահվանից։

Արտիստի ընտանիքն այդ ժամանակ մեկնել էր Տվերսկի շրջանում գտնվող ամառանոց։ Ամուսինները հարմարավետ տնակ են վարձել, իրենց հետ տարել Մարիայի մորը, որդուն՝ Իվանին։ Հենց որդու շնորհիվ էլ Կոժեւնիկովան ողջ է մնացել։  

Վանյան ու տատիկը քնել են առանձին տանը, իսկ Մարիան եւ նրա ամուսինը՝ Եվգենին՝ այլ տանը։ Տղան վաղ առավոտյան արթնացել է եւ տատկին բողոքել, որ որովայնը ցավում է։ Կոժնեւնիկովայի մայրը փորձել է հանգստացնել թոռանը, սակայն նա սկսել է կամակորություններ անել եւ պնդել, որ տատիկը կանչի մայրիկին։

Мария Кожевникова в Инстаграм - новые фото и видео

Դերասանուհին այդ պահին արդեն կաթվածահեր է եղել։ Նախորդ երեկո նա իրեն արդեն վատ էր զգում։ Երբ լսվել է որդու զանգը, Մարիան չի կարողացել շարժել ոչ ձեռքը, ոչ ոտքը։ Աստղի ամուսինն անմիջապես շտապօգնություն է զանգել, գրում է «7days»-ը։

Քանի որ ամառանոցը գտնվում էր Տվերսկի շրջանում, Կոժեւնիկովային փրկելու է եկել մեծահասակ բուժակը, որն անհրաժեշտ սարքավորումներ չի ունեցել։ Արդյունքում նա նույնիսկ չի կարողացել ախտորոշում դնել, այդ պատճառով զույգը ստիպված է եղել վճարովի շտապօգնություն զանգահարել։

Բարեբախտաբար, այս անգամ արդեն կոմպետենտ բժիշկներ են ժամանել, որոնք կաթիլային են միացրել, իսկ հետո պարզաբանել են, որ Մարիային ապրելու համար շատ քիչ ժամանակ էր մնացել։

 



© NEWS.am STYLE