Լիզա Արզամասովան եւ Իլյա Ավերբուխը երեխայի են սպասում

19:42   30 ապրիլի, 2021

26-ամյա Լիզա Արզամասովան եւ նրա 47-ամյա ամուսինը՝ Իլյա Ավերբուխը, պատրաստվում են ընտանիքի համալրմանը. զույգը երեխայի է սպասում։ Այդ մասին «Папины дочки» սերիալի աստղը հայտնել է Ինստագրամյան էջում՝ տեսանյութ հրապարակելով ու ցուցադրելով կլորացած որովայնը։

«Մեր ուրախությունը կիսում ենք ձեզ հետ, քանի դեռ մեզ չեն սկսել «բացահայտել» մշտարթուն հետեւողները։ Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք միմյանց»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Лиза Арзамасова (@liza_arzamasova)

Դերասանուհու եւ գեղասահորդի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ ամռանը։ Զույգն առաջին անգամ հանրությանն է ներկայացել մի քանի ամիս անց՝ մասնակցելով «Вечерний Ургант» շոուին։ Նրանք դեկտեմբերին ամուսնացել են՝ այն գրանցելով քաղաքային ՔԿԱԳ-երից մեկում։ Զույգն արարողություն չի կազմակերպել եւ նշել է հարազատների ու մտերիմների շրջանում։

Փոքրիկը Լիզայի առաջնեկը կդառնա, իսկ Ավերբուխը 16-ամյա որդի ունի՝ Մարտինը, որը ծնվել է Իրինա Լոբաչեւայի հետ ամուսնության ընթացքում։ Ծնողների բաժանումից հետո Մարտինը շարունակում է ապրել հոր հետ։ Նա հիանալիորեն լեզու է գտել հոր նոր կնոջ հետ, նրանք միասին ուրախ ժամանակ են անցկացնում։



© NEWS.am STYLE