Ոճային մայրիկ. Աննա Դովլաթյանի լուսանկարը

20:46   30 ապրիլի, 2021

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Աննան մուգ գույնի կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվությունը տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել դերասան Դավիթ Աղաջանյանի կնոջը․ «Շատ սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով, միջին երկարության զգեստ էր կրում։ Դերասանուհին այն համադրել էր բարձրակրունկների ու հետաքրքիր պայուսակի հետ։ Աննան արձակել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Ներդաշնակ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE