Սերժ Թանկյանը տեսահոլովակ է նվիրել որդուն եւ XIII դարի պոետին

22:01   30 ապրիլի, 2021

System of a Down խմբի ղեկավարը թողարկել է սոլո մինի-ալբոմի «Elasticity» -«Rumi» երգի տեսահոլովակը, հայտնում է Vents Magazine կայքը։

Երաժիշտը երգը եւ տեսահոլովակը նվիրել է 6-ամյա որդուն եւ XIII դարի սուֆիական պոետ Ջալալադին Ռումիին, որի պատվին անվանակոչել է երեխային:

Կոմպոզիցիան շատ անձնական է. System of a Down-ի ֆրոնտմենն անդրադառնում է իր երեխային, խնդրում դիմակայել գայթակղություններին եւ լինել այն մարդը, ում ինքն է երազում դառնալ։ Տեսանյութը սերտորեն կապված է երգի տեքստի հետ։ Տեսահոլովակում հայտնվում է Թանկյանի որդին, տեսանյութը ցուցադրում է աստղային հոր խորհուրդները։

«Ենթադրվում է, որ բանաստեղծությունները չպետք է կոնկրետ լինեն, բայց չէ որ այդ դեպքում նրանց ավելի քիչ կհասկանան ունկնդիրները, քանի որ դրանք ավելի քիչ կապ կունենան երգի հետ։ Բայց երբեմն կարեւոր է նշել, թե ինչն է քեզ ոգեշնչել եւ ով է դարձել քո մուսան։ Իմ երգով հայրը խոսում է որդու հետ, եւ հղում կա բանաստեղծի ստեղծագործությանը, որի պատվին ես երեխային անվանել եմ, դա չի կարելի ընդհանրացնել», - ասում է Թանկյանը։

Սերժ Թանկյանի «Elasticity» սոլո ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտին, դրանում ընդգրկվել է հինգ ստեղծագործություն, գլխավոր երգի տեսահոլովակում նկարահանվել է դերասանուհի Սաշա Բորտիչը։



© NEWS.am STYLE