«Վախենու՞մ եք մեծանալուց»․ Արմինկայի նոր լուսանկարը

23:39   30 ապրիլի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հանդերձանքով է։ Նախընտրել է ընդգծված շպար, իսկ վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից երգչուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, գրել է․ «Վախենու՞մ եք մեծանալուց»։

Օրերս Արմինկան ջերմ լուսանկար էր հրապարակել Էմմի հետ։ Հրապարակված կադրերում երգչուհիները, որոնք վերջին տարիներին ԱՄՆ-ում են բնակվում, մեղմ գրկախառնված էին։ Էմմիի ձեռքին վարդերի փունջ էր։ «Էմկայիս սիրուն օրը»,- մեկնաբանություններում գրել էր Արմինկան, ինչից պարզ է դառնում, որ լուսանկարն արվել էր Էմմիի ծննդյան օրը։



© NEWS.am STYLE