Ծառի ճյուղը Թոմ Քրուզին հիստերիայի է հասցրել

13:04   1 մայիսի, 2021

«Առաքելությունն անիրագործելի է» ֆրանշիզայի նոր մասի նկարահանումների ժամանակ ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հիստերիա է բարձրացրել։ Դերասանը ցանկացել է հանգստանալ, սակայն ծառի ճյուղը նրան «հասցրել է» հիստերիայի, որը խանգարել է թուլանալ, հայտնում է Mirror-ը։

Այն հաճախ էր դիպչում վագոն-տնակի տանիքին եւ անընդհատ շարունակվող աղմուկը, այնուամենայնիվ, հունից հանել է Քրուզին։ Ստիպված են եղել կանչել մասնագետների, որոնք, ի վերջո, հեռացրել են նյարդայնացնող ճյուղը։

Չկա այնպիսի բան, որի հետ Թոմը չհաշտվի։ Պատկերացրեք, թե ինչպես են բոլորը զարմացել, երբ ծառի շուրջ նման աղմուկ է բարձրացել: Ըստ երեւույթին, աղմուկն անտանելի է դարձել, եւ նա այլեւս չի կարողացել հանդուրժել այն, - լրագրողներին պատմել է աղբյուրը։

Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ Քրուզին նյարդայնացնում են տեղի բնակիչները, որոնք նկարահանող հարթակ են գալիս որպես դիտորդներ: «Առաքելության» յոթերորդ մասի նկարահանումները սկսվել են 2019 թվականին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆիլմի աշխատանքը ձգձգվել են: Պրեմիերան նախատեսվում է 2022թվականին։ Սուպերգործակալ Իտան Հանթի մասին ութերորդ ֆիլմը կարող է էկրան բարձրանալ 2023 թվականին:

Լուսանկարը՝ IPA/SplashNews.com



© NEWS.am STYLE