«Երբեմն մեկ տողը ավելի շատ միտք է պարունակում, քան բառերի հսկայական կույտը»․ Մարիամ Ալեքսանյան

16:51   1 մայիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ գույնի տոպ, գոտկատեղը բարձր ջինսե տաբատ, ժիլետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ, բայց ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Մարիամը դիմելով հետեւորդներին՝ գրել է․

«Գրեք Ձեր կարդացած կամ մտքում պտտվող,սրտում փոթորիկ առաջացնող մտքերը (լեզուն բնավ կապ չունի):

Երբեմն մեկ տողը ավելի շատ միտք է պարունակում քան բառերի հսկայական կույտը»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում եւ պիջակ։ Մարիամն արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու կերպարն ամբողջացրել էր աքսեսուարենրով՝ ականջօղ, վզնոնցներ։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE