«Գեղեցիկ»․ Անահիտ Սիմոնյանը՝ սպորտային ոճում

18:42   1 մայիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային ոճի հագուստ է կրում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է իր` «Anahitsimonyan fashion» բրենդի բլուզը, ինչը համադրել է ջինսե տաբատի հետ։ Հանդերձանքն ընդգծել է երգչուհու սլացիկ կազմվածքը։ Անահիտի ուղիղ հարդարված մազերն արձակված են։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում են մարզակոշիկներն ու պայուսակը։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում նրա հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել՝ գրելով․ «Գեղեցիկ»։

Ավելի վաղ հետեւորդները երգչուհուն մի քանի հարց էին ուղղել, այդ թվում այն մասին՝ արդյոք կուզենար անցյալում ինչ-որ բան փոխել։ «Ես ոչինչ չէի փոխի իմ անցյալում։ Ամենն, ինչ տեղի է ունեցել՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը, ճակատագրի կողմից նախանշված էր իմ գիտակցության տրանսֆորմացիայի եւ անձնային աճն ուժեղացնելու համար։ Այնպես որ, ես շնորհակալ եմ ե՛ւ անցյալիս, ե՛ւ ներկայիս, ե՛ւ ապագայից»,- պատասխանել էր երգչուհին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ անել, երբ սիրտը մի բան է ասում, ուղեղն՝ այլ, Անահիտ Սիմոնյանը նշել էր. «Աշխատեք գլխով մտածել, որքան էլ դա բարդ թվա»։



© NEWS.am STYLE