Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելուց հետո Ջենիֆեր Լոպեսին երեք անգամ այցելել է Բեն Աֆլեքը

11:04   2 մայիսի, 2021

Թվում է, թե Ջենիֆեր Լոպեսն իր սիրեցյալ Ալեքս Ռոդրիգեսի հետ աղմկոտ բաժանման հետեւանքները կիսում է Բեն Աֆլեքի հետ։ Ինչպես հաջողվել է պարզել Page Six պարբերականին, դերասանը, ով վաղուց է կասկածվում Լոպեսի հետ «ոչ բարեկամական» հարաբերությունների մեջ, վերջերս այցելել է նրան երեք անգամ: Բոլոր երեք այցելությունները տեղի են ունեցել լրտեսական թրիլլերի մթնոլորտում. Ջեյ Լոյի ավտոմեքենան Աֆլեքին դիմավորել է Ջենի բնակարանից ոչ հեռու հատուկ նախատեսված վայրում, իսկ մի քանի ժամ անց տարել է շրջանցիկ ճանապարհներով: Սակայն մի քանի անգամ պապարացիներին, այնուամենայնիվ, հաջողվել է բռնացնել «կադիլակից» իջնող Աֆլեքին։

Հետաքրքրական է, որ Բենին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա եւ Լոպեսի միջեւ ոչինչ չկա, բացի բազմամյա ջերմ բարեկամությունից: Այնուամենայնիվ, երկու հայտնի մարդկանց երկրպագուները չեն հուսահատվում եւ հույս ունեն, որ իրենց երազանքների զույգը դեռեւս ձեւավորվում է:



© NEWS.am STYLE