«Գրեմմի» մրցանակները կհանձնեն նոր կանոններով

12:07   2 մայիսի, 2021

Նոր տարվանից «Տարվա ալբոմ», «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում թեկնածուներին կընտրեն ակադեմիայի անդամները: Ավելի վաղ այդ հարցով զբաղվում էին, այսպես կոչված, գաղտնի կոմիտեները։ Դրա մեջ էին մտնում երաժշտական ինդուստրիայի 15-30 ներկայացուցիչներ։

Բացի այդ, 2022 թվականից երաժշտական մրցանակը կհանձնեն «Լավագույն գլոբալ երաժշտական ելույթ» եւ «Musica Urbana լավագույն ալբոմ» (լատինական ուրբանիստական երաժշտություն) անվանակարգերում:

Ակադեմիայի անդամների համար նախատեսվում է վերադասակարգում իրականացնել։



© NEWS.am STYLE