«Միասին մինչեւ հավերժություն»․ Բեն Ավետիսյանի եւ Դիանա Տոնոյանի լուսանկարը

13:37   2 մայիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան պատկերված է ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Նրանք կրում են մուգ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից Դիանան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրանց․ «Միասին մինչեւ հավերժություն», «սիրուն զույգ»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասան Բեն Ավետիսյանի կինը կերպարանք էր ընդունել մեքենայի մեջ։ Դիանան կրում էր սպիտակ բլուզ, բեժ գույնի վերարկու, շարֆ։ Նա մեղմ շպարով էր եւ նոր սանրվածքով։



© NEWS.am STYLE