«Իմ կին, հայ կին, լավ կին»․ Սարգիս Գրիգորյան

18:38   2 մայիսի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պատկերված են Սարգսի եւ նրա կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի ձեռքերը։ Հրապարակմանը կից դերասանը դիմելով կնոջը՝ գրել է․ «Իմ կին, հայ կին, լավ կին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ հետ, այնուհետեւ պարուհուն միանում էին դուստրերը։ Տեսանյութում հնչում էր Սարգիս Գրիգորյանի ձայնը։ Իսկ հրապարակմանը կից ընտանիքի հայրը գրել էր․

«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն

կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց։

Բարեւողին թող Աստված բարիք տա`

նախանձողին էլ երջանկություն ու սեր»:



© NEWS.am STYLE