Սլացիկ կազմվածք․ Լուիզա Մելքոնյանի սպորտային կերպարը

19:41   2 մայիսի, 2021

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանը գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ, հմայիչ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։ Լուիզան կրում է զոլավոր լեգինսներ, վառ կանաչ երանգի տոպ, մարզակոշիկներ։ Նրա գանգուր վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է վառ երանգի արեւային ակնոցը։ Հրապարակում մեկնաբանված չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր կարմիր հանդերձանք․ դեկոլտեով տոպ, գոտկատեղը բարձր տաբատ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Լուիզայի մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր նուրբ, բայց ընդգծված շպարին։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել էին զարդերը։



© NEWS.am STYLE