Պրիլուչնին պատմել է Մուցենիեցեի հետ ներկայիս հարաբերությունների մասին

23:04   2 մայիսի, 2021

Դերասան Պավել Պրիլուչնին պատմել է իր նախկին կնոջ՝ Ագատա Մուցենիեցեի հետ հարաբերությունների մասին, գրում է StarHit-ը։

Արտիստի խոսքով՝ մինչ նրանց ամուսնալուծությունը մոտ մեկ տարի առանձին են ապրել։ «Իսկ հետո որոշել են․ ինչու մշտապես վիճել, եթե մեկը մի բան է հարկավոր, մյուսին՝ այլ», - նշել է նա:

Պրիլուչնին հայտարարել է, որ զույգը մինչեւ վերջին պահը պայքարել է երջանկության համար, այդ թվում՝ հանուն ընդհանուր երեխաների, սակայն արդյունքում ամուսինները հասկացել են, որ դա անհնար է։

Սակայն հիմա Պրիլուչնին ու Մուցենիեցեն հրաշալի հարաբերություններ ունեն։ «Մենք նորմալ շփվում ենք։ Երեխաները երջանիկ են», - ասել է դերասանը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE