Կյանքի 15 ոսկե սկզբունք

21:12   4 մայիսի, 2021

1. Հայելու սկզբունք:

Նախքան ուրիշներին դատելը,  հարկավոր է ինքդ քեզ ուշադրություն դարձնել:

2. Ցավի սկզբունք:

Վիրավորված մարդն ինքն է ուրիշին վիրավորում:

3. Լավության սկզբունք:

Մենք ավելի բարձր մակարդակի ենք հասնում,  երբ սկսում ենք ուրիշներին ավելի լավ վերաբերվել, քան նրանք մեզ:

4. Բումերանգի սկզբունք:

Երբ մենք օգնում ենք ուրիշներին, օգնում ենք ինքներս մեզ:

5. Մուրճի սկզբունք:

Երբեք մուրճ մի օգտագործիր՝ զրուցակցի ճակատի մոծակը սպանելու համար:

6. Փոխանակման սկզբունք: 

Մինչեւ մյուսներին իրենց տեղը դնելը, պետք է իրենց տեղում մեզ դնենք:

7. Սովերելու սկզբունք:

Յուրաքանչյուրը, ում հանդիպում ենք կյանքում,  պոտենցիալ ունի  մեզ ինչ-որ բան սովորեցնելու:

8. Խարիզմայի սկզբունք:

Մարդիկ հետաքրքրություն են դրսեւորում նրանց նկատմամբ, ով իրենցով հետաքրքրվում է:

9. Տասը բալի սկզբունք: 

Մարդկանց լավագույն հատկությունների նկատմամբ հավատը սովորաբար ստիպում է նրանց դրսեւորել իրենց լավագույն հատկությունները:

10. Առճակատման սկզբունք:

Սկզբում հարկավոր է հոգ տանել մարդկանց մասին  եւ հետո միայն նրանց հետ առճակատման  գնալ:

11. Քարե ժայռի սկզբունք:

Վստահությունը ցանկացած փոխհարաբերության հիմքն է:

12. Վերելակի սկզբունք:

Փոխհարաբերությունների ընթացքում կարող ենք մարդկանց վեր բարձրացնել կամ իջեցնել:

13. Իրավիճակի սկզբունք:

Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար ավելին նշանակի, քան փոխհարաբերությունները:

14. Բոբի սկզբունքը:

Երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, հիմնական խնդիրը սովորաբար հենց Բոբն է:

15. Մատչելիության սկզբունք:

Ինքդ քեզ հետ պարզությունն օգնում է մյուսներին նույնպես մեզ հետ ազատ զգալ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE