Մայիսի պրեմիերաները. արժե գնալ կինոթատրոն

12:35   3 մայիսի, 2021

«Վրեժի հրեշտակը»

Թոշակի անցնելուց հետո ոստիկանության նախկին կոմիսարը հասկացել է, որ ծախված դետեկտիվներին քողարկելը սխալ էր։ Բայց որպեսզի քաղաքը մաքրի իր հետևից, նա ընտրում է ոչ այնքան մարդասեր ճանապարհ: Նա առևանգելում է անմեղ երեխայի և  սպառնում վերջինիս մորը։ Փորձելով փրկել աղջկան ՝ կինը դառնում է գործիք կրիմինալի դեմ մղվող պատերազմում։

Պրեմիերան մայիսի 6-ին է:

«Սղոց Սպիրալ»

Դետեկտիվ Բենքսին և նրա նոր զուգընկերոջը հանձնարարում են մի շարք այնպիսի դաժան սպանությունների հետաքննություն, որոնք տարօրինակ կերպով հիշեցնում են նախորդ տարիների հանցագործությունները։ Նրանք հայտնվում են չար խաղի էպիկենտրոնում, որտեղ պարտության գինը մարդկային կյանքն է։

Պրեմիերան մայիսի 13-ին է:

«Ֆորսաժ 9»

Այս անգամ Դոմինիկը ստիպված կլինի հանդիպել անցյալի ուրվականների հետ։ Եվ ահա թիմի անդամները կրկին հավաքվում են միասին, որպեսզի կանխեն աշխարհը գրավելու համարձակ պլանը, որը հորինել է ամենավտանգավոր հանցագործը: Իրավիճակը բարդանում է, քանի որ այդ մարդը Դոմինիկի եղբայր Ջեյկոբն է, ում տարիներ առաջ արտաքսել էին ընտանիքից:

Պրեմիերան մայիսի 19-ին է:

«Անհնազանդ Սպիրիթը»

Հերթական չարաճճիությունից հետո Լաքիի հոգատար հորաքույր Կորան, ով մեծացրել է աղջկան, նրան ուղարկում է՝ հոր մոտ ապրելու։ Այժմ Լաքին երազում է փախչել փոքրիկ քաղաքից։ Ամեն ինչ փոխվում է, երբ նա ծանոթանում է վայրի մուստանգ Սպիրիթ հետ։

Պրեմիերան մայիսի 20-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

.



© NEWS.am STYLE