63-ամյա Շերոն Սթոունը լողազգեստով լուսանկարով հիացրել է երկրպագուներին

10:26   3 մայիսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի եւ մոդել Շերոն Սթոունը երկրպագուներին տպավորել է լուսանկարով, որում լողազգեստ է կրում։ 63-ամյա կինոաստղը լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջում։

Լուսանկարում դերասանուհին պատկերված է լողավազանի մոտ շան՝ Ջոյի հետ։ Մեկնաբանություններին նշվում է, որ շունը վերադարձել է անասնաբույժին այցելելուց հետո։ Շերոնը երկու շուն ունի, նշում է նրանց ծննդյան օրերն ու նույնիսկ նրանց հատուկ տորթ հյուրասիրում։  

Հետեւորդներն աստղին հաճոյախոսություններ են գրել․ «Շերոն, ազդեցիկ տեսք ունեք», «դիցուհի», «Սթոունների հիանալի ընտանիք»։

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE