Բիլի Այլիշն անսպասելիորեն լայն հագուստը փոխարինել է կորսետով ու գուլպաներով

11:32   3 մայիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը, որը վերջերս շիկահեր է դարձել եւ ցնցել Ինստագրամյան էջի հետեւորդներին, ամբողջությամբ փոխել է ոճը բրիտանական «Vogue» ամսագրի ֆոտոշարքի համար։ 19-ամյա Բիլին, որը նախկինում փակ, լայն հագուստ էր նախընտրում, ներկայացել է 1940-ականների կինոաստղի կերպարում՝ լուսանկարվելով կորսետով ու գուլպաներով։ Երգչուհին, որը բոդիպիոզիտիվի (շարժում, որը հանդես է գալիս ցանկացած աչտաքինի դեպքում ինքդ քեզ հարմար զգալու իրավունքի օգտին) կուռք է համարվում, խոստովանել է, որ կազմվածքի պատճառով բարդույթներ է ունեցել։

View this post on Instagram

A post shared by BILLIE EILISH (@billieeilish)

Հարցազրույցում փոփ աստղը նշել է, որ իրեն կարող են հարց տալ, թե ինչու ինքը, լինելով բիոդիպոզիտիվի կողմնակից, ցույց չի տալիս իսկական կազմվածքը.

View this post on Instagram

A post shared by BILLIE EILISH (@billieeilish)

«Ինձ դուր է գալիս, որ ես կարող եմ անել ամենն, ինչ ցանկանում եմ։ Ամբողջ էությունը ինքդ քեզ լավ զգալն է։ Եթե ուզեւմ ես վիրահատություն անել, գնա ու արա։ Եթե ուզում ես զգեստ կրել, որը ոմանց կարծիքով՝ քեզ չի սազում, թքած ամեն ինչ վրա։ Եթե զգում եք, որ լավ տեքս ունեք, նշանակում է՝ լավ տեսք ունեք»:

View this post on Instagram

A post shared by BILLIE EILISH (@billieeilish)

«Սիրում եմ այս լուսանկարները, եւ ինձ շատ է դուր եկել մասնակցել այս նկարահանմանը։ Արա ամենն, ինչ ցանկանում ես ու երբ ցանկանում ես։ Մնացածը թող կորչի գրողի ծոցը»,- Instagram-յան էջում լուսանկարները մեկնաբանել է Այլիշը։

View this post on Instagram

A post shared by BILLIE EILISH (@billieeilish)



© NEWS.am STYLE