Ոճային աքսեսուար. Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ կերպարը

10:43   3 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ տոպ է կրում ու լայնեզր տաբատ, որոնք համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Նա բարձրակրունկեր է ընտրել, կերպարն ամբողջացրել  աքսեսուաներով՝ պայուսակ, խոշոր վզնոց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկն արձակել էր մազերն ու հագուստի երանգի գլխաշոր ընտրել։ Երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել։ Հետեւորդները շտապել էին նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անել։

 



© NEWS.am STYLE