Հյու Ջեքմանը որոշել է «Դեդփուլ 3» ֆիլմում դեր ստանալ ոստիկանության միջոցով

13:53   3 մայիսի, 2021

Հյու Ջեքմանը սոցիալական ցանցերում դերասան Ռայան Ռեյնոլդսին ուղղված տեսաուղերձ է հրապարակել։ Դերասանը շարունակել է կատակային թշնամությունն ու դեր խնդրել «Դեդփուլ» ֆիլմի երրորդ մասում։

Տեսաուղերձում Նյու Յորքից ոստիկանը դերասան Ռայան Ռեյնոլդսից պահանջել է գործընկերոջը՝ Հյու Ջեքմանին ներառել «Դեդփուլ 3» ֆիլմում։ Հակառակ դեպքում արտիստին «կարող են տուգանել»։ Իրավապահ մարմնի աշխատակիցը նշել է, որ իր համար կարեւոր չէ, թե մարդ-մուտանտների մասին ֆիմաշարում դերասանի մասնակցությամբ տեսարանը որքան կտեւի։ Կարեւորն այն է, որ նրան անպայման ներառեն ֆիլմում։

«Marvel» ստուդիան այժմ աշխատում է «Դեդփուլի» նոր մասին ստեղծման վրա։ Սցենարով զբաղվում են Էլիզաբեթ Մոլինոն եւ Վենդի Մոլինոն։ Ժապավենում գլխավոր դերը կրկին կկատարի Ռայան Ռեյնոլդսը։

 



© NEWS.am STYLE