Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի լուսանկարները նախկին ընկերոջ հետ, որոնք մինչ այժմ չէին հրապարակվել

14:16   3 մայիսի, 2021

Համացանցում են հայտնվել Սասեքսի դքսուհի եգան Մարքլի լուսանկարները նախկին ընկերոջ՝ Կարլոս Կրուտցֆելդտի հետ, որոնք մինչ այժմ հրապարակված չեն եղել։ Դրանք արվել են 2002թ․-ին։

Կադրերը հրապարակել է Instagram-յան @velvetcoke հաշիվը, որում հրապարակվում են 90-ականների համաշպարհային աստղերի լուսանկարները։ Ըստ հրապարակման մակագրության՝ այդ պահին զույգը սիրավեպ է ունեցել։ 

View this post on Instagram

A post shared by Velvey (@velvetcoke)

Օգտատերերը գնահատել են բացառիկ լուսանկարը՝ նշելվ, որ Մեգանն ու Կարլոսը կարծես քույր եւ եղբայր լինեն։ «Նրանք կարծես քույր ու եղբայր լինել», «Աստված իմ, նա հիմա էլ նույն տեսքն ունի»,- գրել են նրանք։

Հայտնի է, որ արքայազն Հարիի հետ ամուսնությունը Մեգան Մարքլի համար երկրորդն է։ Նա նախկինում ամուսնացած է եղել ռեժիսոր Թրեւոր Էնգելսի հետ, զույգը բաժանվել է 2013թ․-ին։ 2017թ․-ի նոյեմբերին նրան առաջարկություն է արել արքայազն Հարին, նրանք ամուսնացել են 2018թ․-ի մայիսին։ Մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց առաջին երեխան, փոքրիկին տվել են Արչի անունը։



© NEWS.am STYLE