Գարնանային. Մերի Երեմյանի լուսանկարը

15:46   3 մայիսի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով տոպ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Մերին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ նուրբ ականջօղեր եւ վզնոց։

Օրերս տեղադրված կադրերում Մերին սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի  հետ։ Մերին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Դերասանուհու կերպարն, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Նուրբ»։



© NEWS.am STYLE