Լեոնիդ Ագուտինը «Եվրատեսիլի» համար Մանիժայի երգն «ամոթալի» է անվանել

15:11   3 մայիսի, 2021

Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը երգչուհի Մանիժայի «Russian Woman» («Ռուս կին») երգը, որով նա Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ամոթալի է անվանել։ Այդ մասին նա հայտնել է YouTube-յան «А поговорить?» շոուի ընթացքում։

Ագոտինի խոսքով՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից արտիստի ստեղծագործությունը թույլ է ու դատարկ։ Նա նշել է, որ ամոթալի է այն ներկայացնել մրցույթի։ Ընդ որում, երգիչն ընդգծել է, որ Մանիժային համարում է խարիզմատիկ եւ հետաքրքիր արտսիտ եւ «անձամբ նրա դեմ ոչինչ չունի»։

Возможно, это изображение (1 человек)

Ագուտինը նաեւ մեկնաբանել է փաստը, որ Քննչական կոմիտեն սկսել է ստուգել երգը։ Նա հայտարարել է, որ «դա ամոթ է»։ Հարկավոր է ստուգել ոչ թե երգչուհուն, այլ համակարգը, թե ինչպես է նա այնտեղ հայտնվել։ Արտիստը նշել է, որ պարզապես հարկավոր էր լավ երգ ընտրել։

Ավելի վաղ երգչուհի Ալլա Պուգաչովան «Музыкалити» շոուի եթերում աջակել էր Manizha.-ին։ «Նախ, նա անհատականություն է։ Երգը հենց «Եվրատեսիլի» համար է։ Ես առհասարակ կսկսեի սրանից. «Գիտեմ, որ ես ոչինչ չեմ ստանա, բայց ես ռուս կին եմ, թքած ունեմ ամենի վրա»։ Ահա այսպիսի տեքստը հիասքանչ կլիներ»,- ասել է Պուգաչովան։ 



© NEWS.am STYLE