Ոճային մայրիկ. Մարտայի լուսանկարը

22:49   3 մայիսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Մարտան, որն օրեր առաջ հայտնել է երկրորդ հղիության մասին, միջին երկարության զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Երգչուհին հավաքել է մազերն ու բնական շպար է նախընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հրապարակումը մակագրված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ լողազգեստ էր կրում։ Մարտան արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, գլխաշոր։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել։



© NEWS.am STYLE