«Օսկարի» արժանացած կարճամետրաժ ֆիլմին մեղադրել են պլագիատի համար

16:39   3 մայիսի, 2021

Ռեժիսոր եւ սցենարիստ Սինտիա Կաոն պլագիատ է նկատել «Երկու հեռավոր անծանոթ» կարճամետրաժ ֆիլմում, որը 2021թ․-ին «Օսկար» մրցանակի է արժանացել։ Կաոյի խոսքով՝ կարճամետրաժ ֆիլմի սյուժեն կարող էր վերցված լինել այլ ժպավեններից, հայտնում է «Իզվեստիա»-ն։

Կաոյի խոսքով՝ կինոժապավենի սյուժեն տղամարդու մասին, որը մնացել է իր կյանքի վատագույն օրվա մեջ, կարող էր վերցված լինել այլ ժապավեններից։ TikTok-ում հրապարակված հոլովակում նա խոսում է այն մասին, որ 2016թ․-ին նկարահանել է Groundhog day for a black man («Արջամկան օրը թխամորթի համար»), որի գլխավոր հերոսի հետ նմանատիպ իրադարձություններ են տեղի ունենում. տղամարդը շտապում է մոր մոտ, սակայն ոստիկանի հետ բախումը նրան խանգարում է, վերջում հերոսը հասկանում է, որ հայտնվել է ժամանակի թակադրում։

Կաոյի խոսքով՝ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ-ում ոստիկանի կողմից թխամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով բողոքների ցույցերի ֆոնին «Now This News» ընկերության ներկայացուցիչներն իրեն խնդրել են աշխատանքը հրապարակել YouTube-ում, ինչն ինքն արել է։

Պորտալում այն հայտնվել է մայիսի 31-ին։ Ավելի ուշ Netflix-ում տեղի է ունեցել Թրեւոր Ֆրիի եւ Մարտին Դեսմոնդ Ռոուի «Երկու հեռավոր անծանոթ» ֆիլմի պրեմիերան, որը սյուժեով հիշեցնում է Կաոյի աշխատանքը։ Ընկերության պրոդյուսերը «NowThis» ընկերությունն է։ Սյուժեները տարբերվում են միայն նրանով, որ այդ ժապավենում հերոսին տանը սպասում է ոչ թե մայրը, այլ շունը։

«Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով միջոցառումը նվազագույն հյուրերի քանակով անցել է երեք քաղաքում՝ Լոս Անջելեսում, Փարիզում եւ Լոնդոնում։ «Քոչվորների երկիրը» դարձել է տարվա լավագույն ֆիլմ։ Ժապավենի ռեժիսորը՝ Քլոե Չժաոն, «Օսկարի» է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ գլխավոր դերակատար Ֆրենսիս Մաքդոմանդն արձանիկ է ստացել կանացի լավագույն դերի համար։ «Հայրը» ֆիլմը միանգամից երկու «Օսկար» է ստացել՝ «լավագույն ադապտացված սցենար» եւ տղամարդու լավագույն դերակատարում. գլխավոր դերում Էնթոնի Հոփկինասն է։



© NEWS.am STYLE