«Երեկվա միակ լուսանկարը, ինչը նշանակում է, որ լավ օր էր». Լուսինե Թովմասյանը՝ ոճային կերպարում

18:48   3 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Երեկվա միակ լուսանկարը, ինչը նշանակում է, որ լավ օր էր»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները նրան հոճոյախոսություններ են գրել․ «Փայլում եք»։

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում տեղադրել էր Ալեքի լուսանկարն ու գրել. «Պարզապես ժպտա»։ Լուսինեն օգտագործել էր նաեւ «մի տղա», «արեւի իմ շող» հեշթեգերը։ Հետեւորդները մեկնաբանությունների բաժնում փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Արեւոտ, ոճային, համակրելի տղա»։



© NEWS.am STYLE