Արմեն Պետրոսյանի լուսանկարը կնոջ հետ

21:46   3 մայիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմեն Պետրոսյանը պատկերված է կնոջ հետ։ Սոցիալական ցանցերում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Մայամիում։ «Լավ ժամանակ Մայամիում լավ մարդկանց հետ»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պրոդյուսերը պատկերված էր ավագ դստեր՝ Էլինայի հետ։ Հայր ու դուստր հայելու առջեւ էին, իսկ հրապարակմանը կից Արմենը գրել էր․ «Իմ կյանքը»։ Մեկնաբանությունների հատվածում նրա հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել եւ հիացել էին Էլինայով․ «Իսկական գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE