Լոլիտա Միլյավսկայան խոստովանել է, որ իր մոտ Ալցհեյմերի հիվանդություն ձեռք բերելու ռիսկ է առկա

18:29   3 մայիսի, 2021

Վերջերս Լոլիտա Միլկավսկայան անալիզներ է հանձնել գենետիկ հետազոտության համար։ Աստղն առայժմ չի ստացել արդյունքները, սակայն վստահ է, որ լուրջ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածություն ունի։ Այս մասին նա խոստովանել է «Пятница!» հեռուստաալկքի եթերում «ДНК-шоу» հաղորդման ընթացքում։

«Ըստ որոշ բաների, որոնց մասին խոսել եմ զրուցակիցներիս հետ, հասկանում եմ, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկ կա։ Դա ինձ դրդել է ավելի շատ բարձր կարդալ, դեռ չեմ սկսել լեզուներ սովորել, բայց սկսել եմ ինձ ավելի շատ ծանրաբեռնել։ Նաեւ խաղում եմ թատրոնում, թեեւ պիեսը սովորելը դժվար էր։ Դա աշխատանք է ինքս ինձ վրա։ Ամեն ինչ մեր ձեռերում է»,- նշել է արտիստը։

Ի դեպ, սա առաջին անալիզը չէ։ Նախկինում Լոլիտան արդեն իսկ թստ էր հայնձնել եւ ցանկանում պարզվել՝ արդյոք գենետիկ նախատրամադրվածություն ունի ալկոհոլիզմի հանդեպ։ Սակայն ԴՆԹ թեստը բոլորովին անսպասելի արդյունքներ է ցույց տվել։

«Օրինակ՝ պարզվել եմ, որ վատ վարորդի գեն ունեմ։ Իսկ ես մարդ եմ, որը ղեկին է արդեն 20 տարի առանց գոնե մեկ վթարի, միշտ ենթագիտակցաբար հասկացել եմ, որ պետք է շատ զգույշ երթեւեկեմ։ Բացի այդ՝ ինձ միշտ դժվարությամբ են տրվում պարերը։ Ինձանից միշտ շատ ջանքներ է խլում ամենն, ինչ պետք է ցուցադրեմ բեմում պարելով։ Ինչ-որ մեկը դրա վրա ծախսում է երկու ժամ, իսկ ես՝ մեկ ամիս։ Եվ ես չգիտեի, որ դա գեն է։ Ի դեպ, ալկոհոլիզմի գեն չեմ ունեցել, այդ պատճառով կարող եմ մինչեւ հիմա ինձ թույլ տալ խմել»,- պատմել է Լոլիտան։

Նիհարելու հարցում արտիստը եւ հույսը չի դրել պատահականության վրա։ Աստղը չի դիմել ոչ սննդաբանի, ոչ պլաստիկ վիրաբույժի։ Միակ մասնագետը, որի հետ նա խորհրդակցել է էնդոկրինոլոգն է եղել։ Միլյավսկայայի խոսքով՝ իր տարիքում ավելորդ քաշը, որպես կանոն, տեղի է ունենում հորմոնալ խանգարման արդյունքում։ Քաշը հավասարակշռելու համար հարկավոր է օրգանիզմում կարգավորել հորմոնների մակարդակը։

«Ինձ տանջել են հարցերով՝ «Լոլիտա, ինչպե՞ս եք նիհարել»։ Պատասխանել եմ անկեղծ՝ էնդոկրինոլոգ։ Բայց միեւնույնն է, բոլորն իրմ պատասխաններում հաբեր էին որոնում, լիպոսակցիա եւ այլ բաներ»,- գրել է արտիստը։

Լոլիտան նշել է, որ եթե քաշ հավաքելը տեղի է ունեցել առանց ակնհայտ պատճառի կամ եթե մարդը, անկախ բոլոր ջանքերից չի կարողանում նիհարել, պետք է դիմի էնոկրինոգոլի։ Բժիշկը կնշանակի բոլոր անհրաժեշտ անալիզները՝ պարզելու համար հորմոնալ անհավասարակշռության առկայությունը։ «Ես գրել եմ իմ բժշկի մասին, բայց նա աշխատում է էնդոկրինոլոգների եւ այլ մասնագետների անալիզների հիման վրա»,- հավելել է երգչուհին։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE