10:19 4 մայիսի, 2021Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վարդագույն հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել է արտահայտիչ շպար։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շատ գեղեցիկ տեսք ունեք», «տիկնիկ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան մուգ գույնի կոմբինեզոն էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվությունը տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել դերասան Դավիթ Աղաջանյանի կնոջը․ «Շատ սիրուն»։