«Paw Patrol». հայտնի է, թե մուլտֆիլմում որ հերոսին է հնչյուրավորել Քիմ Քարդաշյանը (ֆոտո)

23:47   3 մայիսի, 2021

«Paw Patrol» մուլտֆիլմից հայտնի շներն այս օգոստոսին կհայտնվեն մեծ էկրաններին, եւ արդեն հայտնի է, թե հերոսներից ում է հնչյունավորել հեռուսատաաստղ Քիմ Քարդաշյանը։ 40-ամյա Քարդաշյանի ձայնով կխոսի Դելորեսը, որը նորեկ է շների մոլորակում, հայտնում է People-ը, որը հրապարակել է նաեւ մուլտֆիլմի նոր հերոսների լուսանկարները։

Բացի Քիմ Քարդաշյանից՝ նախագծին մասնակցել են Ջիմի Քիմելը, Թայլեր Փերին, Ռենդալ Փարկը Դեքս Շեպարդը, Մարսաի Մարտինը, Յարա Շահիդին: Պարբերականի հաղորդմամբ՝ ֆիլմը ներկայացնում է շների արկածները, որոնք պայքարում են փրկելու համար մոտակա Adventure City-ի քաղաքացիներին սարսափելի քաղաքապետից՝ Համդինգերից, եւ նոր դաշնակիցներ են գտնում այդ ճանապարհին։

«Paw Patrol»-ի հիմնական հերոսներին կհնչյունավորեն նույն դերասանները, բացառությամբ Չեյսից, որը կխոսի «Երիտասարդ Շելդոնի» աստղ Իդեն Արմիթիջի ձայնով։

«Paw Patrol: The Movie» ֆիլմի թրեյլերը, որն ուղեկցվում է Ադամ Լեւինի կատարմամբ «Good Mood» երգով, կթողարկվի մայիսի 12-ին։

Լուսանկարը՝ PARAMOUNT PICTURES



© NEWS.am STYLE