«Marvel»-ն առաջին անգամ ցուցադրել է Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմի կադրերը

11:18   4 մայիսի, 2021

«Marvel» ստուդիան YouTube-ում «Կհանդիպենք կինոյում» վերնագրով հրապարակել է այս տարվա պրեմիերաների թրեյլերը։ Մեկ օրվա ընթացքում հոլովակը դիտել են 3,6 միլիոն անգամ։ Բացի ամենահայտնի մարտաֆիլմերի տեսարաններից ու թողարկման ժամկետներից՝ տեսանյութում կադրեր են հայտնվել նաեւ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմից։

«Աշխարհը փոխվում է, բայց ինչ-որ բան երբեք չի փոխվում․ բոլորս մի մեծ ընտանիքի մաս ենք»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։

Հոլովակում ստուդիան ցուցադրել է նախկին ժապավենների կադրերը, ինչպես նաեւ բացահայտել որոշ նախագծերի պրեմիերաների օրերը։ «Մրջյուն մարդը եւ կրետը. քվանտոմանիա» ժապավենը կթողարկվի 2023թ․-ի փետրվարի 17-ին, իսկ նոր «Գալակտիկայի պահապանները»՝ 2023թ․-ի մայիսի 5-ին։ Ընդ որում, «Սեւ հովազի» սիքվելը որոշել են թողարկվել «Վականդա ընդմիշտ» ենթավերնագրով, պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի հուլիսին։

Ապրիլին հաղորդվում էր, որ «The Walt Disney» ստուդիան «Marvel Studios»-ի հետ աշխատում է կոմիքսների հերոս Կապիտան Ամերիկայի մասին չորրորդ ֆիլմի ստեղծման վրա։ Ընդ որում, հայտնի է դարձել, որ Marvel-ի կոմիքսներում նոր հերոս կհայտնվի՝ հոմոսեքսուալ Կապիտան Ամերիկա։ Դեռահաս կերպարի անունն Աարոն Ֆիշեր է։

 



© NEWS.am STYLE